Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ խոսնակ

Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց տեղեկությունը, համաձայն որի՝ այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ավելի վաղ տեղեկությունը հրապարակել էին մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, «Հայկական ժամանակ» և Factor կայքերը։ Այդ տեղեկությունների համաձայն՝ առաջին նախագահի հարցաքննությունը տևել է մի քանի ժամ:

Վերջին օրերին ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել