ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարելի է լուծել սահմանափակ կազմով, հայտարարում է Մինսկը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ սահմանափակ կազմով որոշման ընդունումը լավագույն տարբերակը չէ. այսպիսի հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Մինսկի թեկնածու Ստանիսլավ Զասը, որը ներկայում զբաղեցնում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Զասի խոսքով՝ բելառուսական կողմն ակնկալում է իր թեկնածուի նշանակման հարցը լուծել կազմակերպության բոլոր անդամների կոնսենսուսի հիման վրա։

«ՀԱՊԿ կանոնակարգով նախատեսված է սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսի միջոցով»,- լրագրողներին ասել է Զասը՝ հույս հայտնելով, որ նման որոշում կընդունվի ամենամոտ ապագայում։

Զասը նշել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի համաձայնեցման գործընթացը առաջ չի գնացել, նա հաստատել է հայկական կողմի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը՝ ասելով, որ Երևանից դեռ պատասխան չի ստացել։

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն «այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն»։

«Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն»,- ասել է Նաղդալյանը։

Կարդացեք՝

Բելառուսում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը իրեն «միջազգային դատախազի տեղ է դրել»

Պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի եւ Ղազախստանի հարգարժան նախագահներից․ Փաշինյան

Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Նիկոլայից․ Լուկաշենկո

Մեկնաբանել