Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում աշխատանքային շաբաթվա ընթացքում սպասվում են տեղումներ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Փետրվարի 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին սպասվում է անձրև:

Մեկնաբանել