Գյումրիի օդանավակայանում ներդրումային ծրագիր կիրականացվի

«Դավոսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս հարցը նույնպես քննարկվել է, և կոնցենսիոները պարտավորվել է լրջորեն զբաղվել դրանով։ Շուտով Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին, թե արդյոք ավիատոմսերի գների բարձր լինելո՞վ է պայմանավորված այն, որ Գյումրիի օդանավակայանն այժմ փաստացի չի գործում։

Վարչապետն ասաց, որ, քանի որ շենքը պատմամշակութային, ճարտարապետական արժեք ունի, որոշակի հակասություններ են առաջացել, թե նախագծի ո՞ր տարբերակը պետք է իրականացվի, բայց այս խնդիրը կարգավորման փուլում է։

«Այդ իրավիճակը մենք ժառանգել ենք, և դա, ինչ-որ առումով նաև դարձել է այս կառավարության պարտավորությունը։ Կոնցենսիոները հավաստիացրել է, որ պատրաստվում են լուրջ ներդրումներ անել Գյումրիի օդանավակայանում, և մենք ուշադիր կհետևենք այդ գործընթացին»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել