Ինչո՞ւ է վերանշանակվել Տարոն Մարգարյանի «պաշտպանը»

Երևանի ավագանու փետրվարի 12-ի նիստին «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը անդրադարձավ Սամվել Ղումաշյանին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանակելուն։ Սամվել Խաժակյանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ ևս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։

Նրա անունը կապվում էր Թավշյա հեղափոխության օրերին Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծի ենթարկած խմբի հետ։ ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը անդրադարձել էր Ղումաշյանի վերանշանակմանը։

Մեկնաբանել