Կառավարության ծրագիրը ոչ ստանդարտ է. Վահագն Խաչատրյան

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը «ոչ ստանդարտ է»։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր որակի ծրագիր է ներկայացրել. «Այն հիմնական գաղափարները, որոնք հնչում էին ապրիլյան հեղափոխությունից հետո, արտացոլվել են այս ծրագրում»։ Ծրագրով նախատեսվում է, որ համախառն ներքին արդյունքի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5%: Խաչատրյանը հիշեցնում է, որ նախորդ տարի եղել է 7,5% տնտեսական աճ, սակայն քաղաքացիների գրպանների վրա էական ազդեցություն չի ունեցել։ Ներկայում, ըստ նրա, կառավարությունը ցանկանում է աճի ազդեցության շրջանակները ընդլայնել։

Մեկնաբանել