«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասում է՝ կրթական ռեֆորմների հարցում իշխանությունների անշտապ քայլերը չպետք է վերածվեն անգործության։ Նրա կարծիքով՝ հեղափոխական օրակարգ Երևանի պետական համալսարանում չի հաստատվում, իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարումը հասկանալի չէ։
-
Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Արթուր Նահապետյանը հաստատվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կառավարության մարտի 20-ի նիստում։ Նա ընտրվեց վեց տարի ժամկետով։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում երեք թեկնածու էր հաղթահարել սահմանված շեմը: Այդ թեկնածուներն էին Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը: Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր թեկնածուների հետ ունեցել է քննարկումներ և դրա արդյունքում որոշում է կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։ «Թե՛ բարեվարքության միավորով, թե՛ ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել», – ասաց Փաշինյանը։ Արթուր Նահապետյանն իր խոսքում նշեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Այդ առումով փորձելու եմ ավելի […]
-
Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: «Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասված է որոշման նախագծում: Որոշման նախագծում նաև նշված է, որ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով ՀՀ կցորդը, ով կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
-
Զելենսկին և Թրամփը վերսկսում են երկխոսությունը․ նախագահները համաձայնության են եկել
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները Սպիտակ տանը բուռն քննարկումից 19 օր անց հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը «դրական և անկեղծ» են գնահատել մոտ մեկ ժամ տևած խոսակցությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսային բանակցությունից հետո։ Վլադիմիր Զելենսկին զանգից հետո հայտարարել է, որ շնորհակալ է Թրամփին՝ «աշխատանքի լավ և արդյունավետ սկզբի համար»։ «Մենք հավատում ենք, որ Ամերիկայի, նախագահ Թրամփի և ամերիկյան ղեկավարության հետ հնարավոր է կայուն խաղաղություն հաստատել այս տարի», – ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ ԱՄՆ նախագահն էլ իր Truth Social […]
-
Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար համապարփակ մոտեցում է
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) փետրվարի 4-ին կազմակերպեց «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց հարցերը, միջազգային շահագրգիռ կողմերի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկումների ընթացքում շեշտվեցին ներկայիս աջակցության ծրագրերի, իրավական շրջանակների և ինտեգրման քաղաքականության մեջ առկա զգալի բացերը: Այս առաջարկությունները ներկայացնում են ռազմավարական քայլեր՝ ավելի արդյունավետ աջակցություն տրամադրելու, ինտեգրումը բարելավելու և Հայաստանին միջազգային աջակցությունն ամրապնդելու համար: Արձանագրված հիմնական խնդիրները Առաջարկություններ Եզրակացություն Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար համապարփակ, ներառական և լավ համակարգված մոտեցում է անհրաժեշտ: Այս առաջարկություններն իրականացնելով՝ Հայաստանը կարող է բարելավել փախստականների աջակցության քաղաքականությունը, ապահովել ավելի մեծ միջազգային […]
-
Փաշինյանը Բաքվին կրկին առաջարկել է խորհրդակցություններ սկսել, ՊՆ-ն հերթական հերքումն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ի առավոտյան վերահաստատել է իր առաջարկը խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Սա Փաշինյանի՝ նման բովանդակությամբ երրորդ գրառումն է երկու օրում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ», – գրել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանի առաջարկներին Բաքուն պաշտոնապես դեռ չի պատասխանել։ Այսօր առավոտյան Հայաստանի ՊՆ-ն հերթական հերքումն է հրապարակել՝ արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել […]
-
Հայաստանի ՊՆ-ն 11-րդ անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Վերջին շաբաթվա ընթացքում սա 11-րդ հերքումն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ […]
-
Ինչպե՞ս կրթվենք, որ երկիրը հավասարաչափ զարգանա
Մենք պե՞տք է կրկնօրինակենք այն երկրների կրթական համակարգերը, որոնք չեն զարգանում և այլևս չունեն տնտեսկան աճ, այն պարագայում, երբ մենք ուզում ենք արագ զարգանալ։ «Կրթության տապանի» հերթական թողարկումը նրա մասին է, թե ինչպես պետությունները պետք է կառուցեն իրենց կրթությունը։