Ռեժիսորը հացադուլով գումար է ուզում «տատիկի վարսերի» համար

Արդեն 13 օր է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում։ Դեկտեմբերին էլ էր նա հացադուլ արել, բայց դադարեց մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո։ Այժմ Գալստյանը պնդում է, որ իր ֆիլմի համար նախատեսված պետական ֆինանսավորումը չեն տալիս։ Մշակույթի նախարարությունը պնդում է, որ հայտը մերժել են, քանի որ Գալստյանը նախկինում պետությունից 93 մլն դրամ է ստացել ու պայմանագրային պարտավորությունները չի կատարել։

Մեկնաբանել