Ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 49,52 տոկոսը

Այսօր Հայաստանի 24 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով՝ ընտրություններին 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49,52 տոկոսը։

Մասնակցության առումով ամենաակտիվը Արարատի մարզի Արևաբույր համայնքն է․ այստեղ 17:00-ի դրությամբ արդեն քվեարկել է ընտրողների 70,92 տոկոը, իսկ ամենապասիվը՝ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքը․ նույն ժամի դրությամբ այստեղ քվեարկել է ընտրողների ընդամենը 16,06 տոկոսը։

Նշենք, որ 24 համայնքից 10-ում ընտրություններն արտահերթ են, 65 հոգի գրանցվել և ցանկանում է դառնալ համայնքի ղեկավար, 60 թեկնածու պայքարում է ավագանու անդամ դառնալու համար։

Ընտրություններին մասնակող թեկնածուների մեծամասնությունն անկուսակցական է։

Մեկնաբանել