Թումանյան, Քաջազնունի, քաղաքականություն․ զրույց Նարինե Թուխիկյանի հետ

Փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Թումանյան բանաստեղծի հասարակական և քաղաքական գործունեությանը, ինչպես նաև ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն։ Վերջինս պետական-քաղաքական գործունեությունից բացի զբաղվել է նաև գրականությամբ, դեռ 1907-ին Բաքվում հրատարակել Թումանյան։

#Թումանյան150

Մեկնաբանել