Երկու կաթողիկոսները միասնական աղոթք են հղել

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվեց միասնական աղոթք:

Աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունեց Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը»:

Մեկնաբանել