Կյանքից հեռացել է Լուիզ Սիմոն Մանուկյանը

85 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը։ Լուիզ Սիմոնը ազգային գործիչ, Հայաստանի ազգային հերոս և բարերար Ալեք Մանուկյանի դուստրն է։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989-ին, Լուիզ Սիմոն Մանուկյանը դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ և ղեկավարեց այն մինչև 2002-ը։ Նա առաջիններից էր, որ կազմակերպեց մեծաքանակ օգնություն երկրաշարժից հետո, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, և գործուն մասնակցություն ունեցավ անկախ Հայաստանի զարգացման գործին։

Լուիզ Սիմոն Մանուկյանի նշանակալի ձեռքբերումներից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնումը։

Մեկնաբանել