Կուսակցությունները կառավարությունից գումար կստանան

2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։ Այս հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում։

Կուսակցություններն ու կուսակցական դաշինքներին կառավարությունը ֆինանսական հատկացումներ է կատարում՝ համաձայն 2019թ․ պետական բյուջեի «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի։

Ըստ բաշխումների՝

«Իմ քայլը» դաշինքը կստանա 39 միլիոն դրամ,

ԲՀԿ-ն՝ ավելի քան 4,5 միլիոն դրամ,

«Լուսավոր Հայաստան»-ը՝ 3,5 միլիոն դրամ։

Կառավարությունից գումարներ կստանան նաև այն ուժերը, որոնք հավաքել են 3 և ավելի տոկոս ձայն, սակայն հավաքած ձայները չի բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Ըստ այդմ՝

ՀՀԿ-ն կստանա 2,6 միլիոն դրամ,

ՀՅԴ-ն՝ 2,1 միլիոն դրամ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել