Բարեփոխողներ՝ հեղափոխությունից հետո

2012-ից սկսած Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխությունը նշանավորում է Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առաջատար ներկայացուցիչների և պետական գործիչների ունեցած նշանակալի ներդրումները մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում։

Այս տարի մրցանակաբաշպությունն ուներ տասը անվանակարգ․ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարադատության հասանելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիա գերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Համագործակցության ջատագով», «Խիզախ կին», «Երիտասարդ առաջնորդ»։ «Մեդիա գերազանցություն» մրցանակը շնորհվեց ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանին՝ ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի պատրաստման և խոսքի ազատությանը նպաստելու համար։

Մեկնաբանել