Երևանից՝ Բաքու․ միջնորդներին ընդունել է Ադրբեջանի նախագահը

Այսօր՝ փետրվարի 21-ին, Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս փուլի և բանակցությունների հեռանկարի շուրջ կարծիքների փոխանակում։

Երեկ Երևանում ԵԱՀԿ միջնորդներին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա համանախագահներին ներկայացրել է հունվարին Դավոսում [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ – խմբ․] տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:

Մեկնաբանել