18,5 մլն դոլարը փոխանցվել է, 11,5 մլն դոլարը` գանձվել․ Վանեցյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի գործի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանը փոխանցել է 30 մլն դոլար․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«18,5 մլն դոլար է փոխանցվել, բայց էն մնացած 11,5 մլն-ը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որոնք գանձվել է կոնկրետ ակտերով։ Խոսքը վերաբերում է 30 մլն դոլարի։ Քրեական գործը շարունակվում է, և արդյունքները դեռ կլինեն, կարող է չունի հարկային պարտավարություններ, կարող է՝ ունի, եկեք հենց հիմա չպատասխանենք այդ հարցին։ Հավատացեք՝ 30 մլն դոլարը շատ մեծ գումար է, ու պետք չէ իզուր սենսացիաներ փնտրել»,- հայտարարեց Վանեցյանը։

«Եղե՞լ են պայմանավորվածություններ» հարցին ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել»։

Օրերս ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Ալեքսանդր Սարգսյանը «պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար»։

Մեկնաբանել