Սեմ Գորյան․ մի պոետի ու մի գրքի պատմություն

Փետրվարի 23-ին Մատենադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված գրող, բանաստեղծ Կարեն Առաքելյանի (գրական կեղծանունը` Սեմ Գորյան) հիշատակին։ Նա խնդրել էր Մատենադարանին հանձնել իր միակ հարստությունը՝ 1706թ. Պոլսում հրատարակված «Հայսմավուրք» ծիսամատյանը։

Ծիսամատյանը, ձեռքից ձեռք անցնելով, Սեմ Գորյանին հանդիպել է 1988թ. երկրաշարժից հետո՝ Հայաստանը լքող մի մարդու մոտ։ Գրողը հասկանում էր, որ եթե գիրքը չպահպանվի Հայաստանում, այն գուցե անդառնալի կորչի հայության համար։ Միջոցներ է հայթայթում ու ձեռք բերում այն։

Կյանքի վերջում Գորյանը ծանր հիվանդ էր քաղցկեղով, սակայն թույլ չի տալիս գիրքը վաճառել բուժման գումարի համար։ 2019թ. փետրվարի 20-ին Գորյանը կդառնար 70 տարեկան։

Մեկնաբանել