Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Փետրվարի 27-28-ին, հատկապես ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով․ այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։