Տեղի է ունեցել «Գիտելիք» երկրորդ ֆորումը

Փետրվարի 23-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ երկրորդ GITELIQ Creative Forum-ը։ Ֆորումի խոսնակներն էին ՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը, SoftConstruct ընկերության ստրատեգիական խորհրդատու, DiVine & Partners կազմակերպության համահիմնադիր Վահե Բալուլյանը և թատերական ներկայացումների, կինոնկարների և նախագծերի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը։ Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

GITELIQ Creative Forum-ը լիովին նոր ֆորմատ է Հայաստանում, այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի և հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձևավորել նոր ծանոթություններ և գործնական կապեր, համտեսել հայկական գինի և համեղ ուտեստներ, ինչպես նաև համատեղել հաճելին և գործնականը։

Դիտեք նաև՝

Գիտելիք ֆորում. ստանալով ոչ ֆորմալ կրթություն
Educational Reform in Armenia
GITELIQ. Կրթութիւն, Կապեր եւ Գինի