ՎՏԲ-ն ոստիկանությանը համակարգիչներ ու տպիչներ կնվիրի

«ՎՏԲ-Հայաստան» բանկը Հայաստանի ոստիկանությանը ցանկանում է 5,7 միլիոն դրամ արժողությամբ գույք նվիրել։ Հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգում։

Բանկը ոստիկանությանը կնվիրի 20 համակարգիչ և 25 բազմաֆունկցիոնալ տպող սարք։ Գույքը կտրամադրվի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներին՝ ծառայողական գործունեության մեջ օգտագործելու նպատակով։

Աղբյուրը՝ E-gov.am

Մեկնաբանել