Աղբ չէ․ կամավորները թափոններ են հավաքում

«Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» ակցիայի շրջանակում փետրվարի 23-ի վաղ առավոտից «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է թափոնների հավաքում, տեսակավորում և ուղարկում վերամշակման կետեր։

Երևանի բնակիչները մեկ ամիս առաջ հնարավորություն են ունեցել գրանցվել՝ իրենց թափոնները տրամադրելու համար։ Նշանակված օրը բեռնատարները մոտենում են գրանցված բնակիչների հասցեներ և վերցնում նրանց թղթի, պլաստիկի ու ապակու թափոնները։ Սրանք հավաքվում են երկու կետում, տեսակավորվում են և ուղարկվում գործարաններ, վերամշակման կետեր։

Այս ամենն իրականացվում է կամավորական սկզբունքով։

ՍիվիլՆեթը շրջել է ակցիայի մասնակիցների հետ, մասնակցել ամբողջ գործընթացին։

Մեկնաբանել