Վազաշեն․ հանքի շուրջ հանրային լսումները տապալվեցին

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից տարածքում ոսկի-բազմամետաղներ որոնելու նախագծի հանրային լսումները փետրվարիի 27-ին տապալվեցին։ Վազաշենցիների մի մասը, հարակից համայնքների բնակիչներն ու բնապահպանները Վազաշենի համայնքապետարանի դիմաց կտրուկ դեմ արտահայտվեցին և՛ լսումներին, և՛ հանքի հնարավոր շագործմանը։ Վազաշենցիների մի մասը, սակայն, կողմ է հանքին՝ հույս հայտնելով, որ նոր հանքը կօգնի լուծել գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրները։

Մինչ թեժ քննարկում էր ընթանում, հայտնի դարձավ, որ Տավուշի մարզպետարանում հանդիպում է տեղի ունեցել մարզպետի, հանքը շահագործել ցանկացող «Էյ Յու գրուպ» ընկերության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների միջև։ Մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ այս փուլում նպատակահարմար չէ լսումներ անցկացնելը, քանի որ շահագրգիռ կողմերը լիարժեք իրազեկված չեն, բացի այդ՝ հանքի շահագործումը հակասում է մարզի զարգացման ծրագրին։

Մեկնաբանել