ԵՊՀ հոգաբարձուները քննարկում են ռեկտորի պաշտոնանկությունը․ լարված իրավիճակ

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նիստ է գումարել, որի օրակարգում մեկ հարց կա՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը։ Սիմոնյանը Մայր բուհի ռեկտորն է արդեն 13 տարի։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2020թ․ մայիսին։

Խորհրդի նիստն անցնում է լարված մթնոլորտում, միջադեպերով ու քաղաքացիական ակցիաներով։

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանի դիմաց ցուցադրաբար կոպեկներ է լցրել՝ ասելով, որ դրանք ԵՊՀ-ի կողմից Աննա Հակոբյանի հիմնադրամին չտված կոպեկներն են։ «Եթե Պուշկինի դպրոցը 400 հազար ա տվել հիմնադրամին, ԵՊՀ-ն պետք ա 4 մլն առնվազն տար»,- ասաց է ակտիվիստը։

Բացի դրանից, նիստերի դահլիճի ամբիոնի մոտ հայտնվեց անհայտ քաղաքացի և պնդեց, թե Արամ Սիմոնյանն իրենից 30 մլն դրամ է հափշտակել։ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ միայն հոգաբարձուների անդամները կարող են ելույթ ունենալ։ Նրանք խնդրեցին ոստիկաններին քաղաքացուն հեռացնել, սակայն ոստիկանները ոչինչ չարեցին։ Քաղաքացին ինքը լքեց նիստերի դահլիճը։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական ներկայացնելու նպատակ չունի։

Դիտեք նիստը ՈՒՂԻՂ

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել