Արամ Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել Երևանի պետական համալսարանում։
Փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը արտահերթ նիստ էր գումարել՝ անվստահություն հայտնելու ռեկտոր Արամ Սիմոնյանին։
Նիստի օրակարգը դրվեց քննարկման և չընդունվեց խորհրդի անդամների կողմից։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամներից, որոնցից 16-ը առաջադրվում են կառավարության և կրթության ու գիտության նախարարության կողմից։ Օրակարգի հաստատմանը կողմ քվեարկեց հոգաբարձուների խորհրդի 14 անդամ։
Այնուհետև քվեարկության դրվեց օրակարգում փոփոխություններ անելու հարցը։ Քննարկվելու էր երկու հարց․ առաջինը՝ ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, և երկրորդը՝ ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը։ Սակայն այս օրակարգը նույնպես չընդունվեց։
Օրակարգի բացակայության պատճառով հոգաբարձուների խորհրդի նիստը չեղարկվեց։
Սաթենիկ Հակոբյան