Եկամտահարկի համահարթեցմամբ հարկային բեռը հարուստներից անցնում է աղքատներին

«Աշխատողների մեծամասնության համար ոչինչ չի փոխվելու եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի սահմանման պարագայում»,- ասում է «Ոչ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամ Հրակ Փափազեանը։ Կառավարությունն առաջարկում է 2019թ․ սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլոր աշխատողների համար սահմանել 23 տոկոս, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023-ին այն հասնի 20 տոկոսի: Փափազեանի խոսքով՝ այսկերպ «եկամտահարկի համահարթեցմամբ հարկային բեռը հարուստ փոքրամասնությունից փոխանցվում է աղքատ մեծամասնություն»։

Մեկնաբանել