ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի մի մասի երթևեկությունը

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայութունը։

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

Մեկնաբանել