Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 4-ին, կմեկնի Բրյուսել․ այս մասին նա հայտարարել էր մարտի 1-ին նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։

«Նաև երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- ասել է Փաշինյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը համարելով «շատ կարևոր և շատ հաջողված»։

Առաջին անգամ ՀՀ վարչապետն այցելել էր Բրյուսել 2018-ի հուլիսին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ էր ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:

Նիկոլ Փաշինյանը` ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ․ ֆոտոշարք

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, 2018թ․ հուլիս

Մեկնաբանել