Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում․ զեկույց

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել 2018-ին իր ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը։ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում։ Կառավարությունը ջանքեր է գործադրել զինված ուժերի մարտունակության բարձրացման և Արցախի
հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Իրականացվել են կոնկրետ քայլեր և միջոցառումներ սպառազինության համալրման, արդիականացման և ժամանակակից ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ ՍՈւ-30ՍՄ բազմագործառույթ կործանիչների) ձեռքբերման ուղղությամբ։

Իրականացվել են կոնկրետ քայլեր և միջոցառումներ սպառազինության համալրման, արդիականացման և ժամանակակից ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ ՍՈւ-30ՍՄ բազմագործառույթ կործանիչների) ձեռքբերման ուղղությամբ։

Երկրում հաստատված ժողովրդավարական կայունությունը նպաստել է իրավապահ համակարգի նկատմամբ հանրային ընկալումների փոփոխմանը և վստահության ամրապնդմանը:

Հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերից խուսափելու սկզբունքին՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային բարձր հեղինակության կապիտալացման, ինչպես նաև տարբեր ուղղություններում ՀՀ արտաքին քաղաքականության ակտիվացման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ (այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի անցկացում)»,- ասված է զեկույցում:

Մեկնաբանել