Երևանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը լքում է ավագանու կազմը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Երևանի ավագանու իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։

«Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց, ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ զբաղվածության կտրուկ աճի պատճառով ավագանու կազմում իմ գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելն առաջիկայում հնարավոր չի լինելու»,- գրել է Անտաշյանը։

Նա հաջողություն է մաղթել ավագանու իր գործընկերներին Երևանի կառավարման գործում։

Սաթեն Հակոբյան

Մեկնաբանել