Սարգիս Խանդանյանի «տեխնիկապես բարդ» հարցը Տիգրան Մուկուչյանին

«Դուք 2011-ից զբաղեցրել եք ԿԸՀ նախագահի պաշտոնը և զբաղվել եք ընտրությունների կազմակերպման գործընթացով։ Ինձ հետաքրքրում է՝ տեխնիկապես ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյունքները նախապես հայտնի են և ուղեկցվում են խախտումներով, թե՞ ավելի բարդ էր կազմակերպել վերջին ընտրությունները, որոնց արդյունքները չվիճարկվեցին»,- Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Մուկուչյանը հայտարարեց, որ 2012-ից հետո Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել։ «Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չեն լինում»,- ասաց Մուկուչյանը։