Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին առաջարկում է մշակել ընտրական բարեփոխումներ

«Ուզում եմ օգտվել առիթից և քաղաքական ուժերին հրավիրել միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու և ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանափակումներ ու խոչընդոտներ, այսինքն՝ կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»,- ասել է ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը մարտի 6-ին տեղի ունեցած Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի նիստին՝ օգտվելով արտահերթ ելույթի իր հնարավորությունից։

Միրզոյանը համեմատություն անցկացրեց օդի և ընտրությունների միջև։ «Մենք ամեն օր չենք կարևորում թթվածնի առակայությունը, բայց այն կարևոր է մեր գոյության համար։ Ինչո՞վ է սա զուգահեռ ընտրությունների հետ։ Ընտրություններն են այն հիմքը, այն հիմնական պայմանը, որոնցով ժողովրդավարություն կոչված համակարգը կարող է ընդհանրապես գոյություն ունենալ»։

ԱԺ նախագահի համոզմամբ՝ տարիներ շարունակ մեր ունեցած խնդիրների մեծագույն մասը գալիս է նրանից, որ ընտրությունների համակարգը Հայաստանում չէր աշխատում։

Մեկնաբանել