Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Ազգային ժողովում պատասխանելով հարցերին, բոլորի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի դեպքում կիրառվող տերմինաբանության վրա։ «Նա ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։ Զեյնալյանի խոսքով՝ օգտագործվում են բոլոր դիվանագիտական և մարդասիրական գործիքները Կարեն Ղազարյանի կյանքն ապահովելու և նրան հայրենիք վերադարձնելու համար։
Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար․ Զեյնալյան
-
Տարիների քաղաքական հումորի տխուր վերջնարդյունքը
Կարպիս Փաշոյան Հայաստանցիների միջավայրում արցախցիների նկատմամբ խտրական, քամահրական և անհանդուրժող վերաբերմունքն ամենևին էլ այսօր կամ երեկ չի ձևավորվել։ Լայն տարածում գտած այս տրամադրությունների սաղմնավորումն ու զարգացումը տեղի է ունեցել աստիճանաբար, տարիների ու տասնամյակների ընթացքում։ Սա լրջագույն մշակութային և քաղաքական հիմնախնդիր է, որը կարոտ է գիտական մանրազնին հետազոտության։ Այնուամենայնիվ, նախնական դիտարկումները թույլ են տալիս որոշակիորեն հասկանալու խտրական վերաբերմունքի և ատելության պատճառները։ Դրանք կարող են կապված լինել սոցիալական անարդարության, գավառական հայրենասիրության, իշխանությունների և քաղաքական ուժերի քայքայիչ քարոզչության, պատերազմական արհավիրքի պարտադրած սուր բարդույթների, մշակութային բազմազանության չընկալման և տարատեսակ այլ գործոնների հետ։ Ամենևին էլ չփորձելով այս սյունակում խնդրին լիարժեք ու համապարփակ գնահատական տալ՝ առաջարկում […]
-
«Հսկա դիրիժաբլը» Երևանի երկնքում. մոնտաժված տեսանյութ՝ գովազդի համար
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է Երևանի երկնքում թռչող հսկայական սպիտակ դիրիժաբլ՝ «ԳԱԼԻՍ ԵՆ» գրությամբ։ Կադրում պատկերված է, թե ինչպես է խոշոր դիրիժաբլը շատ ցածր բարձրության վրա սավառնում կառավարության շենքի վերևում։ «Երևանի երկնքում նկատվել է հսկայական օդանավ/դիրիժաբլ» վերտառությամբ տեսանյութը տարածվել է mediahub.am, past.am,pressmedia.am, analytic.am լրատվական կայքերում և տելեգրամյան ալիքներում։ Տեսանյութը՝ Mediahub.am-ի հրապարակումից Տեսանյութն իրականում կեղծ է և գովազդային հնարք Մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է, որ տեսանյութում պատկերված դիրիժաբլը մոնտաժված է։ Դիրիժաբլի լուսավորությունը չի համապատասխանում կադրում երևացող այլ օբյեկտների և շենքերի վրա ընկնող լույսին։ Հստակ նկատելի են անբնական ստվերները և արտացոլանքները։ Նման չափերի թռչող սարքն անհնար կլիներ աննկատ […]
-
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների հարցը
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով: Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի […]
-
Նունե Եսայանը հիվանդանոցում չէ. կեղծ էջերն ընդամենը դիտումներ են հավաքում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում կեղծ կայքերն ու էջերը պարբերաբար գուժում են հայտնի դեմքերի «մահվան» կամ «հիվանդության» մասին։ Վերջերս ֆեյսբուքյան էջերը գրառումներ էին տարածում երգչուհի Նունե Եսայանին իբր հիվանդանոց տեղափոխելու մասին։ «Վախ, Նունե, Նունե… ժամեր առաջ հայտնի երգչուհի Նունե Եսայանին տեղափոխել են հիվանդանոց. ինչ է կատարվում»,- գրում էին ֆեյսբուքյան էջերը։ Ըստ ֆեյսբուքյան էջերի՝ Նունե Եսայանին պարբերաբար «ժամեր առաջ» հիվանդանոց են տեղափոխում Սկզբում ֆեյսբուքյան էջերին կցված կայքում Եսայանի՝ հիվանդանոցում հայտնվելու վերաբերյալ բոլորովին այլ պատճառներ էին նշվում։ Ըստ դրա՝ երգչուհին հիվանդանոցում է հայտնվել տանը ծագած վիճաբանության հետևանքով։ «Ավոն առաջարկել է լիցք քաշել։ Հենց այդ պահին էլ ծագել է լարված վիճաբանություն, որի արդյունքում Նունեն […]
-
ԵՄ վիզաների ազատականացման համար կարևոր է առողջության ապահովագրության ներդնումը․ Ավանեսյան
Եվրամիության հետ վիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդնումը կարևորագույն բաղադրիչ է հանդիսանում։ Այդ մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այստեղ կարևորը ոչ թե ամբողջ բնակչությանը համակարգում ներգրավելն է, այլ կարևորը ռեֆորմի մեկնարկն է։ Երբ որ մեկնարկի, 3 տարվա մեջ կփակի ամբողջ բնակչությունը»,- նշեց նա։ Ավանեսյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը շահագրգռված է, որ օր առաջ ապահովագրական համակարգը ներդրվի։ Ըստ նրա՝ առողջապահական համակարգը պատրաստ է։ «Օրենքի փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, կառավարությունն ունի կոնսենսուս՝ մոդելի, ձևի, փուլայինության մասով։ Ազգային ժողով այն ուղարկվել է աշխատանքային ձևաչափով քննարկման»,- տեղեկացրեց նախարարը։ Անահիտ Ավանեսյանը, սակայն, դժվարացավ համակարգի ներդրման հստակ ժամկետներ նշել․ «Առաջին […]
-
Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա
Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ 2023-ի աշնանը Իսրայելը, ի պատասխան «Համաս» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, ինչի հետևանքով իրավիճակը լարվեց նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Հրթիռակոծության տակ են Լիբանանի ինչպես սահմանային գյուղերն, այնպես էլ սահմանից հեռու գտնվող մի շարք շրջանները։ Ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասներում, ինչպե՞ս են ապրում հայերը պատերազմական իրավիճակում ու արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց Հայաստան տեղափոխելու համար․ այս ու մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցում է Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ։ – Պատերազմական այս օրերին ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդյոք կապի մե՞ջ է Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ, ունե՞ք տեղեկություններ այն […]