Սահմանամերձ համայնքներին այս տարի տրվել է արտոնություն․ Սուրեն Պապիկյան

Այս տարվա ծրագրում մենք թիրախավորել ենք կոնկրետ ուղղություններ և սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին տվել ենք արտոնություն․ ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին Ազգային ժողովի մարտի 6-ի նիստին։

Նախարարը նշեց, որ համայնքների և կառավարության համատեղ համաֆինանսավորմամբ իրականացվում են ծրագրեր, որոնք համայնքների առաջնահերթ խնդիրները լուծելու համար են։ Այս տարվա ծրագրում համայնքի համաֆինանսավորումը տատանվում է 65-70%-ի սահմաններում․ այսինքն պետությունը վճարում է 65-70%-ը, մնացածը՝ համայնքը։

Մեկնաբանել