«Կրճատումներ՝ էվոլյուցիոն տրամաբանությամբ». հաստատվեց կառավարության կառուցվածքը

Գործադիրը մարտի 7-ին հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծն ու հարակից իրավական փաստաթղթերը։ Այս նախագծով իրականացվելու են հետևյալ գործողությունները.

  • Հանվելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը,
  • Կրճատվելու է նախարարությունների թիվը` 17-ից 12-ի,
  • Փոխվելու են որոշ նախարարությունների անվանումները,
  • Սփյուռքի նախարարությունը միավորվելու է վարչապետի աշխատակազմին,
  • Վարչապետի որոշումների հավելվածները հնարավորություն է ստանալու ստորագրել նաև նրա աշխատակազմի ղեկավարը,
  • Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում,
  • Միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ որոշ պաշտոնների, ինչպես նաև՝ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին ասաց, որ իրենց հիմնական խնդիրը պետական կառավարման համակարգի և սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումն է. «Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշված ու հանդարտ ճանապարհով։ Կադրային ջարդ այս պրոցեսում չենք ունենալու։ Այդուհանդերձ, այո, կրճատումներ լինելու են, բայց դրանք լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ, և պետական յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու»։

Կարդացեք նաև՝

Փոխատեղումներ և ձուլումներ․ ներկայացվեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել