Ղեկին չծխել, հեռախոսով չխոսել․ ավտոբուսի վարորդները նկարվել չեն ուզում

Օրերս «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսներում տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու համար։ Նախատեսվում է փորձնական երկու տեսախցիկների արդյունքը տեսնելուց հետո տեսախցիկներ տեղադրել մնացած բոլոր ավտոբուսներում։

Մարտի 7-ին վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ էին հայտարարել։ Դժգոհում էին տեսախցիկներ տեղադրելու որոշումից։ Ասում են՝ ավելի լարված են ղեկին։

ՍիվիլՆեթը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում զրուցել է վարորդների հետ՝ պարզելու նրանց դժգոհության պատճառները։ Ստեղծված իրավիճակը պարզաբանեցին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Մեկնաբանել