Հայաստանում կիրականացվի երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր

Մարտի 9-ին Հայաստանում կայացել է «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունը․ որը վարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում քաղաքական կամք և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- նշել է Արսեն Թորոսյանը քննարկման ընթացքում։

Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչև բուժում և պալիատիվ խնամք։

Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն

Մեկնաբանել