Նախագահը «տեխնիկական պատճառներով» չի մասնակցի Արցախում ԱԽ նիստին

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր Արցախում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ նախագահը հրավիրվել է երեկ ուշ երեկոյան։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի
Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։
Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին»,- ասված է հաղորդագրությունում:

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ Ստեփանակերտում նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ:

Մեկնաբանել