ՔԿ-ն բացառում է հակառակորդի կողմից զինվորի սպանության հանգամանքը․ «Ազատություն»

Քննչական կոմիտեն «այս պահին բացառում է հակառակորդի կողմից զինվորի սպանության հանգամանքը»․ այս մասին «Ազատության»-ն ասել է կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Նա հայտնել է, որ քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու Կարեն Կարապետյանի մահվան հանգամանքները։

***

Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել