ԼՂ կարգավորումը պետք է լինի երեք սկզբունքների հիման վրա․ ԵԱՀԿ գործող նախագահ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի սպառնալիքի և ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում․ այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։

Երևանում իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ պատրաստ է արդյոք ինքը անձամբ մեկնել Ղարաբաղ և ծանոթանալ, թե ինչպես են այնտեղի մարդիկ ապրում, ինչ են մտածում, Լայչակը պատասխանեց․

«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինեմ և օժանդակեմ այս հակամարտության լուծումը գտնելուն։ Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա լիովին վստահում եմ Մինսկի խմբի համանախագահներին և [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ] դեսպան Անջեյ Կասպշիկին։ Ինչ որ անում եմ, անում եմ նրանց հետ սերտ համակարգումով»։

Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի ասուլիսը՝ ստորև․

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել