Մեկ ամսով արգելվել է Boeing-ի երկու տեսակի օդանավերի շահագործումը Հայաստանի օդային տարածքով

Մեկ ամսով արգելվել է Boeing-ի երկու տեսակի օդանավերի շահագործումը Հայաստանի օդային տարածքով, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Այս որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները»։

Արգելքը Հայաստանի օդային տարածքում կգործի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը։

Մեկնաբանել