Մաքսակետերում տեղակայված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան

Պետությունը թույլատրեց մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել, հաղորդում է «Արմենպրեսը»։

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ ձայներ չկային։

Աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը:

Մեկնաբանել