Երևանի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, թե ինչ տեքս կունենա Օպերայի տարածքը սրճարանների ապամոնտաժումից հետո։
«Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ, արդյունքում՝ տարածքը կստանա իր վերջնական տեսքը։ Լուսանկարում ցուցադրված է, թե ինչպիսի տեսք կունենա տարածքը արդեն այս գարուն»,- նշված է գրառման մեջ։