Սերժ Սարգսյանի ցուցումով Արցախի իշխանությունը աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ․ Հայկ Խանումյան

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում պնդում է, որ Սերժ Սարգսյանի ցուցումով Արցախի իշխանական վերնախավը աշխատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Խանումյանը անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի վերջին այցին Արցախ և հակամարտության մասին հայտարարություններին, ինչպես նաև՝ 2020-ի գարնանը Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

Մեկնաբանել