Երևանի պետական համալսարանի պռոռեկտոր Գեղամ Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն ազատվել են աշխատանքից․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Գեղամ Գևորգյանը աշխատանքից հեռացվել է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով, իսկ Ալիկ Ղարիբյանը՝ իր դիմումի համաձայն։ Էմին-Տերյանը մանրամասներ չհաղորդեց։
2017-ի նոյեմբերին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արարատ Միրզոյանը (այսօր՝ ԱԺ նախագահ) իր ֆեյսբուքան էջում պարբերաբար հիշեցնում էր Ալիկ Ղարիբյանի հնարավոր չարաշահումների մասին՝ «Մի եղիր Ալիկի պես» գրառումներով։
Սաթենիկ Հակոբյան