Ադրբեջանի քաղաքացին հատել է Հայաստանի սահմանը, վնասազերծվել, ձերբակալվել

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում Ադրբեջանի քաղաքացին հատել է սահմանը, վնասազերծվել հայ դիրքապահների կողմից, հաղորդում է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Իր ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը գրել է, որ ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

«Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել