Փաշինյանն անակնկալ այցով մեկնել է Հայաստանի գյուղերից մեկը

Մարտի 16-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ առանց նախազգուշացման մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը՝ տեղում ծանոթանալու գյուղի, գյուղացիների խնդիրներին։

Փաշինյանը նշեց, որ ինքն էլ չգիտի՝ ինչպիսի արդյունք կստացվի, սակայն եթե այցն արդյունավետ լինի, ապա այս ֆորմատը կլինի շարունակական, և նա առաջիկայում նմանատիպ այցեր կկատարի նաև այլ գյուղեր։ Վարչապետը նաև հավելեց, որ իր այցի մասին չի տեղեկացրել ոչ մեկին՝ անգամ տվյալ մարզի մարզպետին։

Ավելի ուշ Փաշինյանի ուղիղ եթերներից պարզ դարձավ, որ նա մեկնել է Արարատի մարզ, նրան միացավ նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Մեկնաբանել