Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամաբ պայմանավորված՝ մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Լեռնային և նախալեռնային գոտում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին կնվազի 5-7 աստիճանով: