Ալիևը ներում է շնորհել ավելի քան 400 դատապարտվածի

Մարտի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է ավելի քան 400 դատապարտվածի ներում շնորհելու մասին հրամանագիր։ Համաներումը, որը նվիրված է Նովրուզին, տարածվում է 51 քաղբանտարկյալի վրա, սակայն բանտերում շարունակում է մնալ քաղաքական դրդապատճառներով դատապարտված 74 մարդ, փաստում են իրավապաշտպանները։

Ներման արժանացածների թվում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և լրագրողներ։

Ազատ արձակված՝ Nida շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը կարծիք է հայտնել է, որ քանի դեռ բոլոր քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել, չի կարելի համարել, որ արդարությունը վերականգնված է։

«Ցավոք սրտի, ոչ բոլոր ընկերներն են ազատ արձակվել, նրանց թվում կան այնպիսիք, որ ավելի երկար են գտնվում բանտում։ Մենք պետք է հասնենք բոլորի ազատ արձակմանը»,- ասել է ակտիվիստը։

Փետրվարի 20-ին ադրբեջանցի իրավապաշտպանների, ակտիվիստների խումբը հրապարակել էր Ադրբեջանում քաղբանտարկյալների թարմացված ցանկը՝ 127 հոգի։

Ավելի քան 400 դատապարտվածի ներման շնորհումը ողջունել է Եվրամիությունը։ ԵՄ-ն ակնկալում է, որ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համահունչ՝ ապագայում ևս կլինեն նման քայլեր։ ԵՄ-ն կշարունակի փոխգործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում։