Ռոբերտ Անդերսոն․ Խաղաղության կորպուսից դիվանագիտական կորպուս Հայաստանում

Ռոբերտ Անդերսոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն է։ Մինչև դիվանագիտական ծառայությունը՝ նա 2001-2003 թվականներին որպես «Խաղաղության կորպուսի» կամավոր ապրել է Հայաստանում՝ Գյումրիում, ապա Կապանում։ Ազատ տիրապետում է հայերենին։

2018-ին վերադարձել է Հայաստան՝ արդեն որպես դիվանագետ։ Մինչև Հայաստան գալը 15 տարի դիվանագիտական ծառայության է եղել Նիգերիայում, Ուրուգվայում, Պակիստանում, Նիդեռլանդներում։

ՍիվիլՆեթը մի ամբողջ օր անցկացրեց Ռոբերտ Անդերսոնի հետ։ Հանդիպեց նրա ընտանիքի և գործընկերների հետ։

Օրվա ավարտին այցելեցինք «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» կազմակերպություն, որի առաքելությունն է նպաստել ՏՏ ոլորտում հայ կանանց և աղջիկների ինտեգրմանը։ Այս տարի «Տեխնովացիա Հայաստան 2019» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: