Երևանը կունենա Եվրոպայի հրապարակ

Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը առաջարկվում է անվանակոչել Եվրոպայի հրապարակ։ Այս նախագիծը ներառված է Երևանի ավագանու մարտի 19-ի օրակարգում։

«Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ»,- նշվում է նախագծի մեջ։

Որոշումն ընդունվել է նաև հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպանի գրությունները։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել